|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.
«Հայաստանում արդարադատության որակի ցուցիչը հետևյալն է. Հղի կնոջը վրաերթի ենթարկելով մահ պատճառած՝ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ նույն Փաշինյանի 23-ամյա որդուն Եռաբլուր տանելու նպատակով միայնակ առևանգելու մեջ մեղադրվող՝ հայրենիքին իր որդուն նվիրած, հերոսածին մոր, կնոջ նկատմամբ կիրառելի է համարվել ծայրահեղ խափանման միջոց կալանքը։
Կարծում եմ, որ նրանց մեղսագրվող հանցագործությունների հանրային վտանգավորության անհամատեղելիությունը, մեղադրյալների միջև տարբերությունը բացատրելու կարիք չկա»։