|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ՀՅԴ անդամ, «Որդիների կանչ» ՀԿ-ի համահիմնադիր, 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ դատարանը կիրառեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն, վերացրեց տնային կալանքը:
Դատարանը, միաժամանակ, արգելեց Արա Ռոստոմյանին այցելել մարդաշատ վայրեր։
Արա Ռոստոմյանը քաղբանտարկյալ է, ով ցավը սրտում պայքարել ու պայքարում է իր երկրում արժանապատիվ կյանքի կառուցման համար, նա պայքարում է որդու ու նրա ընկերների գաղափարների իրագործման համար։
Հիշեցնենք՝ սույն թվականի հունիսի 26-ին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։ Մինչ կալանավորելը, իրավապահները խուզարկություն էին կատարել Արա Ռոստոմյանի բնակարանում և մեքենայում, սակայն կասկածելի որևէ բան չէին հայտնաբերել։
Իշխանություններն Արա Ռոստոմյանին մեղադրում էին երկրում «ահաբեկչություն և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ նախապատրաստելու» մեջ։