Միասին կարող ենք
կարևոր
868 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-01 23:09
Հասարակություն Քաղաքական

Խիստ մտահոգիչ է Դավիթ Մինասյանի առողջական վիճակը ու այս պայմաններում որդեգրված ամենախիստ խափանման միջոցը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Խիստ մտահոգիչ է Դավիթ Մինասյանի առողջական վիճակը ու այս պայմաններում որդեգրված ամենախիստ խափանման միջոցը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել.

«ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է Դավիթ Մինասյանի կալանավորումը

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը խստորեն դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը՝ այն գնահատելով որպես իրավական կամայականության և իշխանության չարաշահման հերթական դրսևորում։

Ավելին, Դավիթ Մինսյսնի գործողությունները անաչառ քննելուն զուգահեռ լրջագույն քննության առարկա պետք է դառնա Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցների ցուցաբերած վարքը Սուրբ Աննա եկեղեցում։

Ըստ էության այս ակնհայտ անհամաչափ և քաղաքական դրդապատճառներով իրականացրած որոշումը խախտում է Դավիթ Մինասյանի կրթության իրավունքը՝ վերջինիս զրկելով դպրոցն այս տարի ավարտելու հնարավորությունից։

Խիստ մտահոգիչ է նաև Դավիթ Մինասյանի առողջական վիճակը ու այս պայմաններում որդեգրված ամենախիստ խափանման միջոցը, որն արգելում է անգամ պատգամավորների և ընտանիքի անդամների տեսակցությունները։

Ակնհայտ է, որ սա այն դեպքը չէ, երբ կալանքը՝ որպես խափանման ծայրահեղ միջոց, պետք է կիրառվեր։ Այս մոտեցումը ևս մեկ անգամ փաստում է իրավապահ և դատական համակարգերի՝ որպես քաղաքական ճնշման գործիք ծառայելու և ակնհայտ ընտրովի արդարադատության մասին՝ առավել խորացնելով պետական ինստիտուտների հանդեպ հասարակական անվստահությունը։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է՝

Անհապաղ ազատ արձակել Դավիթ Մինասյանին։

Մինչ այդ՝

Ապահովել նրա առողջական վիճակին համարժեք բժշկական միջամտություն։

Նախաձեռնել անկախ և լիարժեք քննություն Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն իր ամբողջական աջակցությունն ու սատարումն է հայտնում Դավիթ Մինասյանին և նրա ընտանիքի անդամներին՝ կոչ հղելով բոլոր երիտասարդական ու իրավապաշտպան կազմակերպություններին հստակ դիրքորոշում արտահայտել կատարվող ապօրինությունների վերաբերյալ։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

01.04.2026 թ.»։