Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր) ընթանում է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ քննվող գործով երկրորդ դատական նիստը, որի ժամանակ Լևոն Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանին առաջարկեց քննարկել Լևոն Քոչարյանի՝ բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնելու հարցը։
«Որևէ ռիսկեր առկա չեն առ այն, որ Լևոն Քոչարյանի դեպքում հնարավոր է փախուտի իրավական ռեժիմի հետ առնչություն»,-ասաց Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ երկրորդ հիմքով, ԱԺ պատգամավոր կարգավիճակով պայմանավորված, Լևոն Քոչարյանը սիպված պետք է բացակայի ՀՀ-ից՝ 2024 թվականի մարտի 23-28-ը Ժնևում նախատեսված համաժողովին մասնակցելու նպատակով։
Մանրամասն՝ տեսանյութում։