|
Փոխարժեքներ
06 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Դատարանն այսօր՝ սեպտեմբերի 19–ին, բավարարեց փաստաբանների միջնորդությունը և թույլ տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին մեկնել արտերկիր։
Դատարանը Մինասյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացրեց։
Այսօր հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գործով առաջին դատական նիստը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմում է ներկայացրել ԱԺ-ին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հանդեպ:
Նշենք նաև, որ դատախազը Խորհրդարան է ներկայացրել 68 էջանոց մեղադրանք, որ վերաբերում է Բնապահպանության նախարար աշխատած Արծվիկ Մինասյանին։
Ըստ մեղադրանքի՝ Արծիկ Մինասյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը որպես նախարար և թույլ է տվել՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի համար առանձնատուն կառուցվի Սևանա լճի ափին Դրախտիկ գյուղում՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան կողքին։