Միասին կարող ենք
կարևոր
1213 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-08 18:41
Հասարակություն

Օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին մեղադրանք է ներկայացվել. կիրառվել է բացակայելու արգելք

Օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին մեղադրանք է ներկայացվել. կիրառվել է բացակայելու արգելք

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանը շուրջ երեք ժամ հարցաքննվելուց հետո դուդս եկավ ՔԿ շենքից։ Նրան մեղադրանք են ներկայացվել՝ հանցագործության մասին իբրև իմանալու և չհայտնելու հատկապիշներով, որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ի թղթակիցը՝ ՔԿ-ի մոտից։

Հիշեցնենք, որ «Շանթ»-ի հետ զրույցում ընտրությունների առիթով Երևան ժամանած Հովհաննես Սահակյանը հայտնել էր, որ Մոսկվայից եկել են մասնակցելու քվեարկությանը և նույն օրը պատրաստվում են վերադառնալ։

«Մոսկվայից եկել ենք ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»,- ասել էր նա։

Լրագրողի՝ «Նույն օրը՞» հարցին արձագանքելով՝ Սահակյանը նշել էր. «Անպայման, որ կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»։ Ավելի ուշ, երբ Սահակյանը փորձել է վերադառնալ Մոսկվա, հենց օդանավակյանում ձերբակալվել էր։ Ըստ ՔԿ-ի՝ Հ. Ս.-ն, ըստ նախնական տվյալների, տեղեկացված լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, այդ մասին չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։

Հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հանցագործության մասին չհայտնելը)։

Թե ինչպես է ՔԿ-ն Հովհաննես Սահակյանի հայտարարությունը գնահատել որպես հանցագործության մասին չհայտնել՝ պարզ չէ, միայն հայտնի է, որ, ինչպես պնդում են նրա հարազատները՝ Սահակյանի խոսքերը եղել է իրոնիա։