կարևոր
523 դիտում, 22 րոպե առաջ - 2026-11-15 13:59
Քաղաքական

Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել

Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ անձեռնմխելիությունից զրկված դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ դատախազը քրեական հետապնդում է հարուցել և նրանց նկատմամբ բակայելու արգելք է կիրառվել: Տեղեկությունը հաստատել են նաև Դատախազությունից:

Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով։

Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։

Հիշեցնենք, ըստ լրատվականի տեղեկությունների՝ գաղտնալսման արդյունքում պարզվել է, որ դատավոր Մասիս Մելքոնյանը ժամանակավորապես վերացրել է վարորդական իրավունքից զրկված անձի՝ երկրից մեկնելու արգելքը՝ հնարավորություն տալով վերջինիս լքել Հայաստանի տարածքը։