կարևոր
943 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-08 20:17
Քաղաքական

Ցուցմունք չեմ տվել, խափանման միջոցս՝ բացակայելու արգելք. մինչև միջազգային դատարան գնալու ենք, սրանք ներողություն են խնդրելու, նիկոլիզմին վերջ տրվելու է․ Արծվիկ Մինասյան

Ցուցմունք չեմ տվել, խափանման միջոցս՝ բացակայելու արգելք. մինչև միջազգային դատարան գնալու ենք, սրանք ներողություն են խնդրելու, նիկոլիզմին վերջ տրվելու է․  Արծվիկ Մինասյան

 «Ինչպես ԱԺ-ում ներկայացվել է՝ նախկին քրեական օրենսգրքի 308-ի 2-րդ մաս, նոր քրեական օրենսգրքի  440-ի  2-րդ-ը, 5-րդ մասով ՝ որպես պաշտոնական դիրքի չարաշահումը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իր դեմ ներկայացված մեղադրանքին։

«Սա իրավական տեսակետից զուրկ, քաղաքական հետապնդման դասական օրինակ է, մինչև միջազգային դատարաններ գնալու ենք։ Այս մարդիկ՝ դատախազից գլխավորությամբ, բոլորը ներողություն են խնդրելու։   Որպես խափանման միջոց ընտրվել է բացակայության արգելքը։ Հրաժարվել եմ ցուցմունք տալուց,քանի որ   սա քաղաքական հետապնդում էև զուրկ է իրավական որևէ հիմքից»,- ասաց Արծվիկ  Մինասյանը։

 Նրա փոխանցմամբ՝ թե ինչ հարցաքննություն կլինի առաջիկայում կամ այլ վարքագծի մասով, լրացուցիչ տեղեկացնեն։

«Նիկոլիզմի վերջ տրվելու է»,-ավելացրեց ԱԺ պատգամավորը։։