|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փաստ» թերթը գրում է.
«Ինչո՞ւ TRIPP-ի ճանապարհի հետ կապված պայմանավորվածությունների արդյունքում 74 տոկոսը բաժին հասավ ԱՄՆ-ին, և միայն 26 տոկոսը՝ Հայաստանին: ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կարծում է, որ գործ ունենք մեծ ավանտյուրայի հետ:
«Շատ կարևոր հանգամանքներ կան, որոնք համաձայնագրում տեղ չեն գտել: Օրինակ՝ այն, որ ԱՄՆ-ն հետագայում չի կարող իր մասնաբաժինը փոխանցել այլ երկրի, կամ՝ որ փոխանցելու դեպքում առաջնային ձեռքբերման իրավունք ունի Հայաստանը: Տա Աստված, որ հետագայում այդ դրույթները տեղ գտնեն հիմնական փաստաթղթում, սակայն չեմ հավատում:
Այնպես որ, չզարմանաք, որ ընտրություններից ինչ-որ ժամանակ անց ԱՄՆ-ն իր բաժնի որոշակի մասն «օտարի»: Իմ կարծիքով, ի վերջո համամասնությունը կարող է լինել մոտավորապես այսպես՝ 26 տոկոս՝ Հայաստանին, 26 տոկոս՝ ԱՄՆ-ին, 48 տոկոս՝ Ադրբեջանին կամ Թուրքիային: Ի վերջո, ոչ մի այլ երկիր, Ադրբեջանից բացի, շահագրգռված չէ գալ ու ճանապարհ սարքել այդտեղ:
Իսկ ԱՄՆ-ն մի օր կարող է և կորցնել իր հետաքրքրությունը, կամ համարել, որ դա իր «ազգային անվտանգության» շահերի մեջ չի մտնում»,- ասում է Կարապետյանն ու հավելում, որ պետք չէ հավատալ այս խոշոր ավանտյուրային: «TRIPP-ի ճանապարհն, իր անվանը համապատասխան, ազդելու է բոլորիս վրա, ու հետո շատ ուշ է լինելու»,-ամփոփում է նա:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում