| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռեֆորմիստների կուսակցությունը ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն համարում է հակասահմանադրական ավանտյուրա: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը:
«Այն քաղաքական համատեքստը, որի շրջանակներում որոշվել է անցկացնել այս հանրաքվեն,ոչ մի առնչություն չունի Հայաստանում իրավական պետություն կառուցելու հիմնարար սկզբունքների հետ:
Ակնհայտ է, որ իշխանությունը այս հանրաքվեն իրավական հարթությունից տեղափոխելով քաղաքական հարթություն շրջանցել է Սահմանադրությունը և ցանկանում է ժողովրդին դարձնել իր հակասահմանադրական քայլերի մասնակիցը ապագա պատասխանատվությունից խուսափելու համար:
Այս ճանապարհը տանում է դեպի պետականության փլուզում:
Հանրաքվեի օրակարգն իր մեջ պարունակում է այնպիսի տարրեր, որոնք կործանարար են մեր հայրենիքի համար: Ավելին, այս հանրաքվեն մեր համոզմամբ հանդիսանալու է մեր հայրենակիցների միջև էլ ավելի խորը պառակտման պատճառ: Այն շեղելու է մեր ուշադրությունը առավել կարևոր խնդիրներից և իշխանության ձախողումներից,թե ներքին,թե արտաքին ոլորտներում:
Ռեֆորմիստների կուսակցությունը չցանկանալով մասնակից դառնալ օրվա իշխանության և նրա առաջնորդի անօրինական նախաձեռնությանը՝ հայտարարում է հանրաքվեի քարոզարշավին որևէ կերպ չմասնակցելու մասին որոշումը»,- ասված է հայտարարությունում: