Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, խոսելով տնտեսական աճի մասին, նշեց, որ տնտեսական աճի վրա բացասաբար են անդրադարձել Ռուսաստանի հետ կապված վերջին իրադարձությունները:
«Ծրագրված էր 5,2 տոկոս տնտեսական աճ, բայց մեր ցուցանիշները 3 տոկոսի սահմաններում են, ինչը հետևանք է Ռուսաստանից տրանսֆերտների կրճատման, արտահանումների ու ներդրումների կրճատման, պատժամիջոցների և այլն»,- ասաց նա:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունների շնորհիվ բյուջեում աճ է սպասվում, բայց հիշեցրեց նաև այն օրենսդրական նախաձեռնությունների մասին, որոնց պատճառով եկամուտների նվազում է սպասվում: Դրանցից մեկը սահմանամերձ բնակավայրերի հարկային արտոնությունների վերաբերյալ օրենքի նախագիծն է: «Դրա նախնական գնահատականը տրվել է` շուրջ 2,5 միլիարդ դրամ եկամուտների կորուստ և ավելացված արժեքի հարկի փաթեթի հետ կապված՝ 5,2 միլիարդ դրամի կորուստ կունենանք»,- ասաց նա:
Եկամուտների աճի հիմնական շեշտը դրված է վարչարարական միջոցառումների վրա: «Դուք տեղյակ եք, որ հանրապետությունում տասնյակհազարավոր` շրջանառության հարկ վճարողներ ցածր դրույքաչափով պետք է հարկ վճարեն, այն է՝ 3,5-ի փոխարեն 1%, և այդ բացը պետք է լրացվի փաստաթղթաշրջանառության հաշվին, այսինքն` այն միջոցառումը, որը մենք սկսել ենք, պիտի շարունակենք շատ ավելի խորացված 2015 թվականին, պետք է տնտեսվարող սուբյեկտներից՝ խոշորներից, շրջանառությունների աճն այն աստիճանի բարձրացվի, որ դա թույլ տա նրանցից գանձել ԱԱՀ, և այդ թվի նվազագույն սահմանը 12 միլիարդ դրամ լինի»,- նշեց ֆինանսների փոխնախարարը:
Հաջորդ քայլը, ըստ փոխնախարարի, պայանավորված է լինելու խոշոր հարկատուների վճարած հարկային եկամուտներով: