կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-26 13:00
Քաղաքական

Եթե Նիկոլն ավանտյուրա անի եւ ԱԺ-ում ընտրվի վարչապետ, մեխանիզմ չկա ԱԺ-ի որոշումը վիճարկելու. Գեւորգ Պետրոսյան

Եթե Նիկոլն ավանտյուրա անի եւ ԱԺ-ում ընտրվի վարչապետ, մեխանիզմ չկա ԱԺ-ի որոշումը վիճարկելու. Գեւորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի տեքստում ասում ՝ մենք քաղաքացուց ստացած իշխանությունը պետք է վերադարձնենք նրան։ Նախ՝ դու ինչ-որ բան կարող ես վերադարձնե՞լ, դու մենակ խլող ես, չանթող-տանող ես: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Ա՛յ դեմագոգ, եթե վերադարձնում ես իշխանությունը, ինչո՞ւ ես հընթացս ասում, որ՝ ես նորից կարող եմ գալ, դառնամլվարչապետ: Ա՛յ դեմագոգ, ո՞ւմ ես հիմարի տեղ դրել: Այսինքն՝ հաթաթա է տալիս, որ՝ եթե ձեզ խելոք չպահեք, նորից կգամ, վարչապետ դառնամ:

Ցանկացած անձի հրաժարականի հիմքում ընկած է լինում երկու փաստ՝ կա՛մ առողջական վիճակն է անբավարար, կա՛մ ոլորտը ձախողել է, հեռանում է: Եթե առողջական խնդիր ունես, ասա՝ հասկանանք: Իսկ եթե հասկանում ես, որ ձախողել ես, ձախողած անձի վերադարձը ո՞րն է:

Նա ասում է՝ ես հրաժարական տվեցի, 2 շաբաթում վարչապետի թեկնածու չի առաջադրվի, կառաջադրվեմ միայն ես, չեմ ընտրվի, եւ խորհրդարանը կցրվի: Այսինքն՝ նա թքած ունի խորհրդարանի վրա եւ էս գլխից գրիչով գծել է, թե ինչ է լինելու: Բա որ դու ավանտյուրա անես, եւ խորհրդարանը քեզ ընտրի: Փակվելու է ընտրությունների թեման: Եթե նա ԱԺ-ում ընտրվեց վարչապետ, մեխանիզմ չկա  ԱԺ-ի որոշումը վիճարկելու: Ես նրանից ամեն ինչ սպասում եմ, կարա ասի՝ ես չեմ ընտրվում, բայց ներքին կարգով հրահանգ տա, ասի՝ ինձ ընտրեք»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը: