Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը տեւական ժամանակ հայտարարում էր, որ նախագահական ընտրություններում հավաքելու է 81 տոկոս ձայն: Նա այնքան վստահ էր, որ անգամ հրաժարվում էր պատասխանել մեր եւ բազմաթիվ այլ լրագրողներ հարցին, թե` ի՞նչ է անելու նախագահական ընտրություններից հետո, եթե, այդուհանդերձ, չհաղթի: Վերջերս Վարդան Սեդրակյանն, իհարկե, գտել էր այդ հարցի պատասխանը, նա հայտարարում էր, որ, իշխանությունների ծրագրի համաձայն, ընտրություններից հետո, երբ ամեն ինչ կհանդարտվի, իրեն կձերբակալեն Հայրիկյանի դեմ կատարված մափափորձը պատվիրելու մեղադրանքով: Այսօր արդեն հայտնի է, որ 81 տոկոսի ախորժակ ունեցող կամ դա այդպես ներկայացնող թեկնածուն 1 տոկոս ձայն է հավաքել,:
Yerkir.am-ը Վարդան Սեդրակյանից փորձեց պարզել` ո՞ւր կորան 81 տոկոս ձայները: Նախագահ դառնալ պատրաստվող էպոսագետի պատասխանն ուշագրավ էր. «Հրանտ Բագրատյանն էլ էր ասում` ընտրվելու է, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ասում էր` օպերայում է քնում ու ուղիղ գնալու է նախագահական... Տենց հարց չեն տալիս քաղաքականության մեջ»:
Սեդրակյանը հայտարարեց, որ չի պատրաստվում հիմա խոսել, առավել եւս` ընտրություններին գնահատական տալ: «Մեկ շաբաթից, երբ ԿԸՀ-ն պաշտոնապես կհայտարարի արդյունքները, մամլո ասուլիս կտամ եւ կպատասխանեմ բոլոր հարցերին»,- խոստացավ նա:
Դիտարկմանը` հույս ունի, որ նախնական տվյալները վերջնական արդյունքներից էականորեն տարբերվելո՞ւ են ու իր հավաքած 1 տոկոս ձայնը դառնալու է 81 տոկո՞ս, Սեդրակյանն անկեղծորեն պատասխանեց. «Ես ոչ մի բանի հույս էլ չունեմ, բայց հիմա Ձեր հարցերին չեմ պատասխանի»: Ասաց ու անջատեց հեռախոսը...