Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ նախարարները չարձագանքեցին իր կողմից հայտարարված` 4,4 տոկոս տնտեսական աճ ունենալու փաստին, ասաց. «Բայց ո՞վ է ասել` 4,4 տոկոս, ես ասել եմ` 4 տոկոս: Եվ հետո` դա իմ ասելով չի, դա ես չեմ հորինել, այդ թվերը հրապարակել է ԱՎԾ-ն»:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ բոլոր նախարարներն էլ համամիտ են իր մոտեցումներին` տնտեսական աճի հետ կապված, պարզապես լրատվամիջոցների հարցը հետևյալն է` թե ինչո՞ւ այդ տնտեսական աճը չի երևում մարդկանց սոցիալական կյանքում. եթե 4 տոկոս տնտեսական աճ է, ուրեմն պետք է մարդիկ լավ ապրեն: «Որպեսզի մարդիկ լավ ապրեն, մեզ պետք է տնտեսական աճի երկնիշ թիվ, և մենք կամաց-կամաց փորձում ենք գնալ դեպի աճ և փորձում ենք մեր դիրքերն ամուր պահել տարածաշրջանում»,- ասաց վարչապետը:
Լրագրողների դիտարկմանը, թե ֆինանսների նախարարը հակառակն է պնդում, վարչապետը հակադարձեց. «Մի հատ Գագիկ Խաչատրյանին կհարցնեք, տեսնեք` հակառա՞կն է պնդում, թե՞ ոչ»: