|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Ժողովուրդը» գրում է.
«Համաշխարհային բանկն օրերս հրապարակեց ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները, այն գնահատվել է 5 տոկոսի սահմաններում: Իսկ ահա ՀՀ կառավարությունն այս տարվա պետբյուջեի ուղերձում տնտեսական աճի մի փոքր ավելի բարձր տեմպեր է կանխատեսել` 5.2 տոկոս։
Կյանքը, սակայն, ցույց է տվել, որ Հայաստանի դեպքում տնտեսական աճի մասին կանխատեսումները միշտ չէ, որ իրականանում են։ ՀԲ-ն 2013թ. համար կանխատեսել էր 4.3 տոկոս աճ, իսկ Տ. Սարգսյանի կառավարությունը 2013թ. բյուջետային ուղերձում միանգամից 6.2 տոկոս էր «խփել»։ Այնինչ, այսօր ստիպված ենք արձանագրել, որ տնտեսական աճը հեռու է կանխատեսվածից. լավագույն դեպքում կկազմի 3 տոկոս, այն էլ թվային լրջագույն մանիպուլյացիաների արդյունքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։