|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Մեծ Բրիտանիան վերացնում է Հայաստանին և Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Մեծ Բրիտանիայում կարծում են, որ ԵԱՀԿ-ի կողմից 1992 թվականին առաջարկված զենքի էմբարգոյի հիմքում ընկած տրամաբանությունը՝ «Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություններին մասնակցող ուժերին զենքի և զինամթերքի մատակարարումների» վերաբերյալ, վերացել է, հայտարարել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին:
Ըստ Դաութիի, դա կլինի աջակցություն երկրների՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ջանքերին, այդ թվում՝ «այլ պետություններից և ոչ պետական գործիչների կողմից եկող ավանդական և հիբրիդային սպառնալիքներին ի պատասխան»։