|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Մեծ Բրիտանիան ամբողջությամբ հանել է Թուրքիայի պաշտպանական արտադրանքի արտահանման բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին 2019 թվականին Սիրիայի հյուսիսում այդ երկրի ռազմական գործողությունից հետո. ուրբաթ հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արտադրության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
Դեկտեմբերի սկզբին բրիտանական կառավարությունը հայտարարեց, որ կվերսկսի արտահանումը Թուրքիա, սակայն ավելացրել է, որ մտադիր է ուշադիր դիտարկել արտահանման նոր լիցենզիաները՝ յուրաքանչյուր դեպքի համար։
«Չնայած դեկտեմբերյան հայտարարությանը՝ կան պաշտպանական ապրանքների արտահանման լիցենզիաներ, որոնք սպասում են Մեծ Բրիտանիայի կառավարության հաստատմանը, և սահմանափակումները գործնականում մնում են ուժի մեջ»,- Իսմայիլ Դեմիրի խոսքերն է մեջբերում HaberTürk-ը։
«Ուրբաթ օրվա դրությամբ բոլոր սահմանափակումները հանվել են, և լիցենզիայի բոլոր հարցումները հաստատվել են»,- ասել է Դեմիրը:
Միացյալ Թագավորությունը 2019 թվականի հոկտեմբերին կասեցրել է Թուրքիային զենքի արտահանման լիցենզիաների տրամադրումը, որը կարող էր օգտագործվել Սիրիայում քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների ժամանակ։