Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիան գաղտնի վերսկսել է զենքի արտահանումը ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիա։ Միևնույն ժամանակ, թուրքական վերջին գործողությունը Սիրիայում ուղղված էր Միացյալ Թագավորության քուրդ դաշնակիցների դեմ, որոնք կռվում էին Իսլամական պետության դեմ. հայտնում է Declassified UK հետաքննական կայքը։
Զեկույցում, որը պատրաստել է Մեթ Բրումֆիլդը, ասվում է, որ Մեծ Բրիտանիան վերսկսել է զենքի արտահանումը ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային՝ փորձելով դա անել աննկատ: Դրանում ասվում է. «Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախկինում կասեցրել էր նոր գործարքները, որոնք կնքել էր Թուրքիայի հետ զենքի մատակարարման համար, որը կարող էր կիրառվել ներխուժման ժամանակ: Այնուամենայնիվ, անցյալ դեկտեմբերին Բորիս Ջոնսոնի կառավարությունը լուռ կերպով վերականգնեց ստանդարտ լիցենզավորումը»:
Declassified UK-ն նաև հայտնում է. «Այժմ Մեծ Բրիտանիան կրկին զինում է Թուրքիային, մինչդեռ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցն աջակցում է «Իսլամական պետության» նախկին գրոհայիններին և մեղսակից է Սիրիայի հյուսիսում և արևելքում ու այլուր մարդու իրավունքների զանգվածային խախտումներին»: