Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն հայտարարել են, որ Ռուսաստանը տիեզերքում անցկացրել է սարքի փորձարկումներ, որն ունի զենքի բնութագրեր եւ կարող է ոչնչացնել մերձերկրային ուղեծրի արբանյակները. այս մասին գրում է BBC-ն՝ ԱՄՆ Պետքարտուղարությանը հղումով։
Նշվում է՝ ԱՄՆ-ն նախկինում եւս մտահոգություն է հայտնել ռուսական արբանյակային ծրագրի վերջին շրջանում աճող ակտիվության պատճառով: Բայց սա առաջին դեպքն է, որ տիեզերքում ռուսական փորձարկումների պատճառով մեղադրանք է առաջադրում նաեւ Բրիտանիան:
Մի քանի օր առաջ զեկույց էր հրապարակվել, որում ասված էր՝ բրիտանական կառավարությունը թերագնահատել է սպառնալիքը, որ ներկայացնում է Ռուսաստանը:
Բրիտանական տիեզերական վարչությունը ղեկավարող ավիացիայի փոխմարշալ Հարվի Սմիթը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Լոնդոնը անհանգստացած է Ռուսաստանի նման վարքագծով, քանի որ այն սպառնում է տիեզերքի խաղաղ օգտագործմանը, եւ որ Ռուսաստանի ուղեծիր արձակած սարքը դրա ռազմական նշանակության մասին վկայող բնութագրեր ունի:
«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում այլեւս համանման փորձարկումներ չանցկացնել»,- նշել է Հարվի Սմիթը:
ԱՄՆ պետքարտուղարի միջազգային անվտանգության եւ չտարածման հարցերով օգնական Քրիսթոֆեր Ֆորդը Մոսկվային երեսպաշտության մեջ է մեղադրել այն բանից հետո, երբ Ռուսաստանը շարունակել է սպառազինության վերահսկումը տարածել տիեզերքի վրա: Այս առնչությամբ նա ասել է. «Մոսկվան ձգտում է սահմանափակել Միացյալ Նահանգների հնարավորությունները, չնայած ակնհայտորեն չի պատրաստվում դադարեցնել սեփական տիեզերական ծրագիրը»։
Բացի այդ՝ ԱՄՆ ԶՈՒ տիեզերական հրամանատարությունը ղեկավարող գեներալ Ջեյ Ռեյմոնդն պարզաբանել է, որ չնայած եւ այս միջադեպի շրջանակում Ռուսաստանի գործողությունները վնաս չեն հասցրել, նման վարքագիծը եւս մեկ վկայություն է այն մասին, որ Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել՝ ուղղված իր ռազմական հայեցակարգին համապատասխան տիեզերական բազավորման զենքի զարգացմանն ու փորձարկմանը, ինչը սպառնալիք է կրում ԱՄՆ եւ նրա դաշնակիցների տիեզերական սարքերի համար: