Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանի պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ամիր Խաթամին ասել է, որ իսլամական հանրապետությունը ոչ միայն գնելու է, այլև արտահանելու է ռազմական արտադրանք՝ 2015-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից երկրի կողմից պարտադրված հինգ տարվա զենքի էմբարգոյի վերացումից հետո. հայտնում է Mehr լրատվական գործակալությունը:
Ելույթ ունենալով կիրակի, օգոստոսի 16-ին՝ Իրանի պաշտպանական արդյունաբերության ազգային օրվա կապակցությամբ արարողությանը, ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարել է. «Իրանը կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ պատժամիջոցների վերացումից հետո զենք գնելու և արտահանելու համար»:
Խաթամիի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական արդյունաբերությունը «երկրի ռազմավարական խորությունն» է, և նրա գիտական և տեխնոլոգիական ներուժը Իրանի պաշտպանական արդյունաբերության զարգացման կարևորագույն օղակն է:
«Պատժամիջոցները որևէ սահմանափակում չեն առաջացրել: Երկիրը հասել է պատժամիջոցների համատեքստում պաշտպանական արդյունաբերության բոլոր հաջողություններին ու նվաճումներին», - նշել է պաշտպանության նախարարը:
Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ ԱՄՆ-ի կողմից Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմը ոչ միայն չկարողացավ դադարեցնել երկրի ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, այլ, ընդհակառակը, դարձավ հզոր խթան՝ ապավինելու ներքին ռեսուրսներին՝ Իրանի պաշտպանական կարողությունը բարձրացնելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն օրերս նախագիծ էր ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ հոկտեմբերին ավարտվող Իրանի դեմ զենքի էմբարգոն դարձյալ երկարաձգելու համար, սակայն Ռուսաստանի և Չինաստանի կողմից այդ փորձը կանխվել է։