|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ըստ շվեդական ԶԼՄ-ների՝ թագավորության զենք արտադրողները կարող են վերսկսել զենքի վաճառքը Թուրքիային, եթե անհրաժեշտ ստուգումներ կատարվեն՝ հաշվի առնելով ներկայիս հանգամանքները. հայտնել է ռազմավարական արտադրանքի արտահանման վերահսկողության շվեդական պետական տեսչությունը՝ ISP-ն:
Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը ներկայացրել էր հինգ պահանջներից բաղկացած ցուցակ, որոնք Շվեդիան պետք է բավարարի, որպեսզի Թուրքիան համաձայնի Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Թուրքական հինգ պահանջներից երկուսը վերաբերում են զենքի արտահանմանը։ Պահանջների համաձայն՝ Շվեդիան պետք է չեղարկի Թուրքիայի դեմ զենքի էմբարգոն, ինչպես նաև պարտավորվի դադարեցնել զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը PKK/PYD քրդական կազմակերպություններին։
Շվեդիան գրեթե ամբողջությամբ դադարեցրել է Թուրքիային զենք և զինամթերք վաճառելը 2019 թվականի աշնանը՝ Սիրիայի հյուսիսում զինյալների դեմ թուրքական ռազմական գործողությունից հետո։ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին ISP-ի լիցենզավորման մարմինը չեղյալ է հայտարարել Թուրքիա զինամթերքի արտահանման բոլոր վավերական լիցենզիաները։ Նաև 2019 թվականին պետական կարգավորիչը մերժել է ընկերությունների՝ Թուրքիային զենք վաճառելու վերաբերյալ երեք դիմում, և դրանից հետո զենք չի վաճառվել։