|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ֆինլանդիան պետք է չեղարկի զենքի մատակարարման էմբարգոն՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի հետ կապված որպես Թուրքիայի աջակցության պայման։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Reuters-ը։
Ֆինլանդիան եւ Շվեդիան դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով, սակայն վաղեմի անդամ Թուրքիան հրաժարվել է աջակցել նրանց խնդրանքին այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել մի շարք պահանջներ, այդ թվում՝ ավելի կոշտ դիրքորոշում ընդունել քուրդ ապստամբների նկատմամբ եւ վերացնել զենքի վաճառքի արգելքը։
Չնայած Շվեդիան վերացրել է էմբարգոն սեպտեմբերին, որն ի սկզբանե սահմանվել էր երկու երկրների կողմից 2019 թվականին՝ ի պատասխան Սիրիայի հյուսիս Անկարայի ներխուժման, Ֆինլանդիան չի հետեւել այդ օրինակին:
«Մենք Ֆինլանդիայից համապատասխան հայտարարություն ենք ակնկալում»,-ասել է Չավուշօղլուն։