կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-15 10:19
Քաղաքական

ՄԱԿ-ի ԱԽ-ը չի ընդունել Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու հարցով ԱՄՆ-ի բանաձեւը

ՄԱԿ-ի ԱԽ-ը չի ընդունել Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու հարցով ԱՄՆ-ի բանաձեւը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու հարցով ԱՄՆ-ի բանաձեւը: Քվեարկության ժամանակ երկրների մեծամասնությունը ձեռնպահ է մնացել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ինդոնեզիայի մշտական ներկայացուցիչ Դիան Տրիանշահ Ջանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բանաձեւի օգտին քվեարկել է երկու երկիր, եւս երկու երկիր դեմ է քվեարկել, 11 երկիր ձեռնպահ է մնացել: Այդպիսով, փաստաթուղթը չի ընդունվել»,-ասել է նա:

Գործակալության տվյալներով՝ դեմ են քվեարկել Ռուսաստանն ու Չինաստանը, կողմ են քվեարկել ԱՄՆ-ը եւ Դոմինիկյան Հանրապետությունը, ձեռնպահ են մնացել Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Գերմանիան, Վիետնամը, Հարավային Աֆրիկան, Ինդոնեզիան, Նիգերը, Սենտ Վինսենտը եւ Գրենադինները, Թունիսն ու Էստոնիան:

Քվեարկությունը կայացել է գրավոր ռեժիմով՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար սահմանված սահմանափակումների պատճառով:

Իրան զենքի ներկրման սահմանափակումների գործողությունների ժամկետը՝ համաձայն միջուկային գործարքի պայմանների, լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին: