կարևոր
3409 դիտում, 18 ժամ առաջ - 2025-07-30 15:52
Հասարակություն

Ագրարայինի ընդունելության խայտառակ պատկերը կամ Ժաննայի ու Հրաչյայի «աննախադեպ» ծրագրերը

Ագրարայինի ընդունելության խայտառակ պատկերը կամ Ժաննայի ու Հրաչյայի «աննախադեպ» ծրագրերը

ԳԹԿ-ն հրապարակել է այս տարվա ընդունելության քննությունների արդյունքները: Yerkir.am-ը ներկայացնում է Ագրարային համալսարան ընդունված դիմորդների թիվն՝ ըստ մասնագիտությունների․

1. Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա – 0
2.Բույսերի պաշտպանություն - 0 ուսանող
3. Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ - 1
4. Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա - 0
5. Ագրոէկոլոգիա - 0
6. Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում- 0
7. Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն – 1
8. Մեքենասարքավորումների ճարտարագիտություն – 0
9.Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն – 0
10. Անասնաբուժություն - 4 ուսանող
11. Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն – 5 ուսանող
12.Ճշգրիտ գյուղատնտեսություն – 11
13.Ջերմատնային ագրոտեխնոլոգիա - 3
14. Պարենամթերքի տեխնոլոգիա - 0 ուսանող
15.Սննդամթերքի անվտանգություն- 4
16.Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր - 7
17. Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա - 6 ուսանող
18. Ագրոբիզնես և ֆինանսներ – 27 ուսանող

Ագրարային համալսարանին 2025-2026 ուսումնական տարում հատկացված առկա ուսուցման անվճար տեղերից 86-ը թափուր են մնացել:

Կարող ենք արձանագրել, որ

1. 18 մասնագիտություններից 8-ում որևէ դիմորդ չի ընդունվել,
2. 3 մասնագիտություններում ընդունվել են 1 - 3 ուսանողներ,
3. Ընդունված 69 դիմորդներից 33-ը կամ 48 տոկոսը ընտրել են տնտեսագիտական մասնագիտություններ,
4. Ընդունված 69 դիմորդներից 55-ը կամ 80 տոկոսը տղաներ են, ովքեր մոտ ապագայում զորակաչվելու են բանակ:

Թե ինչպես է 1-2 հոգանոց կուրսերում կազմակերպվելու որակյալ կրթություն, թերևս դա միայն կիմանա համալսարանի և ԿԳՄՍ նախարարության ղեկավարությունը, քանի որ նրանք ջանք չեն խնայում աղաղակելու «աննախադեպ» որակյալ կրթական ծառայություններ մատուցելու մասին: