Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
2024թ. հոկտեմբերի 31-ին կառավարությունը Հայաստանում ֆրանսիական համալսարանին ագրարային համալսարանից հանձնեց շուրջ 6000 քմ տարածք, ինչպես նաև համատեղ օգտագործման տվեց կենտրոնական շքամուտքը, աստիճանավանդակը, վերելակը, մարզադահլիճը, ճաշարանը, մեծ դահլիճը, մեծ դահլիճի նախամուտքը, տանիքը և նկուղը:
Սրան հետևեց ԿԳՄՍ նախարարությունում տիկին Ժաննայի օրհնությամբ երկու համալսարանների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը Հրաչյա Զաքոյանի և Սալվա Նակուզիի կողմից:
Սակայն զարմանալին հուշագրի բովանդակությունն է: Yerkir.am-ը պարզել է, որ հումանիտար կրթական ծրագրեր (իրավագիտությւն, ֆինանսներ, մարքեթինգ, կառավարում) իրականացնող ֆրանսիական համալսարանը նպաստելու է անասնաբուժական, ագրոնոմիական, տեխնոլոգիական և տեխնիկական մասնագիտություններ ունեցող ագրարային համալսարանի ակադեմիական ծրագրերի զարգացմանը: Սակայն ամենակարևորն այն է, որ ֆրանսիականը կազմակերպելու է ֆրանսերենի զարգացման ծրագրեր՝ նպաստելով անհրաժեշտ լեզվական միջավայրի ձևավորմանը:
Փաստորեն, ագրարային համալսարանի և ԿԳՄՍ ղեկավարությունը բոլոր պարերը պարել էին, մնացել էր Սարի սմբուլը: