Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Նիկոլ Փաշինյանը վերջերս անձամբ ակտիվորեն լծվել է ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործին: Կառավարության վերջին որոշումներից մեկով կրճատվեցին ավտոմեքենաներ բազմաթիվ գերատեսչություններում:
Թե ինչ մեթոդով արվեց այս «բարեփոխումը», ինչ հաշվարկով, ինչպես գրչի մի հարվածով ու առանց գլխուղեղներին զոռ տալու տարան ու բոլոր նախարարությունների, պետական հաստատությունների ավտոմեքենաները լցրեցին պահեստներ, և դրանով ինչպիսի ճգնաժամի առջև է կանգնել պետական համակարգը՝ այլ քննարկման հարց է:
Փաշինյանական այս քաոսի մեջ բնական է, որ, ժողովրդական լեզվով ասված, պլստացել են բազմաթիվ ՊՈԱԿ-երի ու հիմնադրամների ծառայողական ավտոմեքենաները:
Yerkir.am-ը սկսում է շարք, որտեղ կներկայացվեն նմանատիպ կազմակերպություններում առկա ծառայողական ավտոմեքենաները:
Առաջին խումբ կազմակերպություններից կներկայացնեք ՀՀ բուհերի ավտոմեքենաները, որպեսզի ուսանողները տեսնեն, թե նաև որտեղ են ծախսվում իրենց կողմից վճարվող ուսման վարձավճարները:
Նախորդիվ ներկայացրել էինք Երևանի պետական համալսարանում և Երևանի պետական բժշկական համալսարանում առկա ծառայողական ավտոմեքենաները. նշենք, որ ցանկում չենք ներկայացնելու բեռնատար ավտոմեքենաներն ու ավտոբուսները:
Ահա Հայաստանի ազգային ագրարային համալսարանում առկա ծառայողական ավտոմեքենաները՝ հիշեցնելով, թե ինչպիսի տխուր պատկեր է տիրում բուհում դիմորդների սակավության, ուսանողների թվի կրճատման, շենքերի օտարման, ոչ արդյունավետ կառավարման և այլնի առումով: