Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Yerkir.am-ը ներկայացնում է երկու տեսանյութ և հետևությունները թողնում ենք ընթերցողներին:
Առաջին տեսանյութը ներկայացնում ենք 2019թ. ապրիլի 15-ին Նիկոլ Փաշինյանի այցը ագրարային համալսարան: Համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը խոսում է ագրարայինի կրթության որակի մասին (տե՛ս 45:04 րոպեից): Մեջբերում ենք Ուռուտյանի խոսքը. «Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսական կրթության այսօրվա որակի և տնտեսության արդի պահանջների միջև խորացող անջրպետ ունենք և հասարակության մեջ գյուղատնտեսական կրթության որակի նկատմամբ դժգոհություն և գործատուների շրջանում անվստահության մթնոլորտ կա: Հանրապետությունում տևական ժամանակ ընկած էր համալսարանի հեղինակությունը: Համալսարան ընդունվածների մեծ մասը հանրակրթական դպրոցների միջինից ցածր առաջադիմություն ունեցողներն են»: Մյուս տեսանյութում՝ 2024թ. օգոստոսի 10-ին, ռեկտորի պարտականությունները կատարող, Վարդան Ուռուտյանի համախոհ, գործակից և ավանդույթները շարունակող Հրաչյա Զաքոյանն անմնացորդ և ինքնամոռաց հիմնավորում է ուսումնարաններից ու քոլեջներից առանց առաջադիմությունը հաշվի առնելու ագրարային համալսարան ընդունվելու անհրաժեշտությունը: Այս ամենը դիտելուց կարելի է հանգել մի եզրահանգման:
Ըստ Ուռուտյան-Զաքոյան զույգի գաղափարախոսության, ավագ դպրոցից պետք է երեխաներին տանել ուսումնարաններ ու քոլեջներ ագրարային համալսարանի կրթության չափանիշներին համապատասխանելու նպատակով: Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր...
Հ. Գ. Վարչապետի աշխատակազմի և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները կարող են դիտել 5,5 տարվա վաղեմության տեսանյութը և տեսնել Ուռուտյան-Զաքոյան սիամական զույգը խոստումների քանի տոկոսն է կատարել: