կարևոր
1006 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-22 12:18
Հասարակություն

Ագրարայինի չհրապարակվող հաշվետվությունն ու Ժաննայի անգործությունը

Ագրարայինի չհրապարակվող հաշվետվությունն ու Ժաննայի անգործությունը

ՀՀ բուհերի` օրենքով սահմանված հիմնական սկզբունքներից են գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:   

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանն իր կայքում չի հրապարակում 2024 թ. գործունեության հաշվետվությունը

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը և համալսարանի կանոնադրությունը սահմանում են գործունեության տարեկան հաշվետվության հրապարակման պարտավորությունը: 

Yerkir.am-ը դիմել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ հասկանալու համար հաշվետվության չհրապարակելու պատճառը: 
Հարցմանը պատասխանել է ԲԿԳ կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը: Նա նշել է, որ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն չի հանդիսանում հայցվող տեղեկատվության տնօրինող կամ վերջինիս հրապարակման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին։

Հարգելի Լևոն, Yerkir.am-ը Ձեզ կամ Ձեր անմիջական ղեկավար Հայոցյան Սարգիսին որևէ հարց չի ուղղել, որ պատասխանել եք դուք: 

Հարցադրումը ուղղված եր տիկին Ժաննա Շինարարին, ով հանդիսանում է Ձեր վերադասի շեֆը:

Իսկ համաձայն «Բարձրագույն հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրը (հիմնադիրները), ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ և օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմիններ:

Ելնելով  այս ամենից, հստակ կարելի է եզրակացնել, որ Ժաննա Անդրեասյանը ցուցաբերում է անգործություն:

Նման մոտեցում է որդեգրել նաև հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանը: