|
Փոխարժեքներ
24 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.97 |
| EUR | ⚊ | € 444.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9091 |
| GBP | ⚊ | £ 509.1 |
| GEL | ⚊ | ₾ 140.91 |
Վերջին տարիների ագրարային համալսարանի ընդունելության ողբալի ֆոնին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը չի ալարում խոսել ագրարայինը փրկելու իր իրականացրած ծրագրի, այն է՝ ուսանողներին ամսական 70000 կրթաթոշակ տրամադրելու մասին։ Սրան զուգահեռ տեղի-անտեղի ագրարայինի «աննախադեպ» կրթական որակի մասին է գոռում-գոչում ռեկտոր Հրաչյա Զաքոյանը։
Միասնական ընդունելության քննությունների բոլոր փուլերում ագրարայինի 16 մասնագիտության գծով առկա բակալավրի համակարգ 2025-2026 ուստարում ընդունվել է, ուշադրություն, ընդամենը 33 դիմորդ։
Սա տարիների ձգվող տրագիկոմեդիայի պատկերն է բացարձակ թվերով։ Առավել սարսափելի է բովանդակային կողմը։
Yerkir.am-ը ուսումնասիրել է ընդունված 33 դիմորդի երկու միասնական քննության գնահատականները։ 33 դիմորդից և ոչ մեկը չի ընդունվել «գերազանց» գնահատականներով։
Նրանցից 4-ը կամ 12 տոկոսը ստացել են «լավ» գնահատականներ, իսկ 29-ը կամ 88 տոկոսը բուհ են ընդունվել «բավարար» գնահատականներով։
Ստացվում է, որ ԿԳՄՍ նախարարությունն ու բուհը իրականում ոչ թե բարելավում են ընդունելության գործընթացն ու բարձրացնում որակը, այլ հարկատուների հաշվին 1 ուսանողի հաշվով տարեկան 840 000 դրամով խրախուսում միջակ գիտելիքներ ունեցող ուսանողներին։