|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին ոստիկանները քիչ առաջ կառավարական 3-րդ շենքի դիմացից բերման ենթարկեցին՝ զավեշտալի պատճառաբանությամբ: Տեսանյութում երևում է, որ այգու նստարանին նստած է Գ. Վարդանյանը. ոստիկաններն անհիմն և ապօրինի պահանջ են ներկայացրել նրան, որ հեռանա այգուց, ինչը չկատարելու պատճառով էլ բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Ոստիկանությունն, ինչպես միշտ, սարսափում է այն մտքից, որ քաղաքացիները կարող է հանկարծ Փաշինյանի հասցեին հնչեցնեն կատարած հրեշավոր դավաճանության, Արցախի դավադիր հանձնման և հակապետական գործողությունների մասին արտահայտություններ:
Ահա, թե ինչպիսի ծառայությունների համար է բարձրացվում Փաշինյանին անձնուրաց կերպով պաշտպանող ոստիկանության որոշ խմբերի աշխատավարձը՝ այն դեպքում, երբ երկրում տասնյակհազարավոր արցախցի փախստականներ ու պատերազմի մասնակիցներ անօթևան կամ ծայրահեղ թշվառ վիճակում են:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան կառավարական 3-րդ շենք էր ժամանում Փաշինյանը, և այդ ժամանակ բերման ենթարկվեց նաև ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը: