կարևոր
646 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-24 10:49
Հասարակություն

Ագրարայինի ընդունելության թափուր տեղերի մրցույթը ևս տապալվել է

Ագրարայինի ընդունելության թափուր տեղերի մրցույթը ևս տապալվել է

ԳԹԿ-ն հրապարակել է այս տարվա ընդունելության քննությունների արդյունքները:

Yerkir.amանդրադարձել է Ագրարային համալսարան միասնական ընդունելության քննությունների հիմնական փուլում ընդունված դիմորդների թիվն՝ ըստ մասնագիտությունների․

Yerkir.am-ը ներկայացնում է նաև Ագրարային համալսարանի միասնական ընդունելության քննությունների լրացուցիչ փուլում /թափուր տեղերի մրցույթի արդյունքում/ ընդունված դիմորդների թիվն՝ ըստ մասնագիտությունների․

1. Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա - 1,

2.Բույսերի պաշտպանություն - 0,

3. Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ - 0,

4. Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա - 0,

5. Ագրոէկոլոգիա - 0,

6. Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում - 0,

7. Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն 0,

8. Մեքենասարքավորումների ճարտարագիտություն - 0,

9. Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն - 0,

10. Անասնաբուժություն - 5,

11. Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն - 0,

12. Ճշգրիտ գյուղատնտեսություն - 0,

13. Ջերմատնային ագրոտեխնոլոգիա - 0,

14. Պարենամթերքի տեխնոլոգիա - 0,

15. Սննդամթերքի անվտանգություն - 3,

16. Ագրոմեխատրոնիկա և ճշգրիտ ռոբոտատեխնիկա - 0,

17.Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր - 0,

18. Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա - 0,

19. Ագրոբիզնես և ֆինանսներ - 16:

Կարող ենք արձանագրել, որ

1. 19 մասնագիտություններից 15-ում որևէ դիմորդ չի ընդունվել, 2 մասնագիտություններում ընդունվել է 1 և 3 ուսանող,

2. գերակա ագրարային 14 մասնագիտություններում ընդունվել է ընդամենը 9 ուսանող,

3. ընդունված 25 դիմորդներից 16-ը կամ 64 տոկոսը ընտրել են տնտեսագիտական մասնագիտություններ,

4. ընդունված 25 դիմորդներից 18-ը կամ 72 տոկոսը տղաներ են, ովքեր մոտ ապագայում զորակաչվելու են բանակ

5. ընդունված 25 ուսանողներից ընդամենը 2-ն են առաջին հայտով դիմել ագրարայինի թափուր տեղերի մրցույթին

6. ընդունված 25 դիմորդների 90 տոկոսը ընդունելության քննություններից ստացել է ցածր գնահատականներ:

Իսկ թե ինչպես է նման պայմաններում մատուցվելու որակյալ կրթական ծառայություններ, անհասկանալի է:

«Կեցցեն» ԿԳՍՄ նախարար տիկին Ժաննան և ռեկտոր պարոն Հրաչյան: