Փոխարժեքներ
12 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.07 |
EUR | ⚊ | € 443.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6567 |
GBP | ⚊ | £ 511.21 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
Վերջերս մի միջոցառման ժամանակ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը, անդրադառնալով ագրարային համալսարանին, բառացի նշել էր. «Այս ուսումնական տարվանից նաև ագրարային համալսարանում ներդրվել է գերակա մասնագիտությունների շրջանակում բարձր կրթաթոշակը, որտեղ ուսանողները շուրջ արդեն 12 անգամ, կամ մի փոքր ավելի ավել բարձր կրթաթոշակ ստանալու հնարավորություն ունեն, որն արդեն իսկ այս տարվա ընդունելության ցուցանիշների վրա ազդեցություն ունեցել է»:
Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ հանդիսացող սույն բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը չէինք անդրադառնա, եթե այն, մեղմ ասած, համապատասխաներ իրականությանը:
Նախ հայտարարության առաջին մասի մասին:
Փոխնախարարը գերակա մասնագիտություններում սովորող ուսանողների 70,000 դրամ կրթաթոշակը համեմատում է 5,000 դրամ կրթաթոշակների հետ: Տիկի՛ն Սվաջյան, 70,000-ը նախ բաժանվում է 5,000-ի և ստացվում է 14: Սակայն այս մտքի զավեշտն այն է, որ արդեն 2 տարի ընդունված ուսանողները չեն ստանում 5,000 դրամ կրթաթոշակները, և թե ինչ նպատակով է 70,000 դրամ կրթաթոշակը պաշտոնյան համեմատում գոյություն չունեցող կրթաթոշակի հետ, ուղղակի անհասկանալի է: Հավանաբար, բարձրագույն կրթության ոլորտը համակարգող տիկին փոխնախարարը տեղյակ չէ, որ հանրապետությունում շուրջ երկու տարի չի գործում 5000 դրամ կրթաթոշակների համակարգը:
Այժմ փաստերի խեղաթյուրման մասին:
Տիկին փոխնախարարը նշում է, որ բարձր կրթաթոշակները այս տարվա ընդունելության քննությունների ցուցանիշների վրա ազդեցություն են ունեցել: Կարծում ենք, որ Սվաջյանի խոսքը վերաբերում է ԴՐԱԿԱՆ ազդեցությանը:
Yerkir.am-ը ներկայացնում է միասնական ընդունելության քննությունների արդյունքում անցած և այս տարի ագրարային համալսարանի առկա բակլավրիատ ընդունված դիմորդների քանակն ըստ գերակա ճանաչված ագրարային մասնագիտությունների`
1. Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ – 2023 թ. - 0, 2024 թ. - 0,
2. Ճշգրիտ գյուղատնտեսություն – 2023 թ. - 0, 2024 թ. - 2,
3. Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա – 2023 թ. - 0, 2024 թ. - 0,
4. Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր – 2023 թ. - 0, 2024 թ. - 4,
5. Ագրոէկոլոգիա– 2023 թ. - 0, 2024 թ. - 0,
6. Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն – 2023 թ. - 0, 2024 թ. - 1,
7. Սննդամթերքի անվտանգություն – 2023 թ. - 0, 2024 թ. - 2,
8. Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում– 2023 թ. - 0, 2024 թ. - 0,
9. Ջերմատնային ագրոտեխնոլոգիա – 2023 թ. - 0, 2024 թ. - 2,
10. Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն – 2023 թ. - 1, 2024 թ. - 0,
11. Մեքենասարքավորումների ճարտարագիտություն – 2023 թ. - 1, 2024 թ. - 0,
12. Անասնաբուժություն – 2023 թ. - 1, 2024 թ. - 1,
13. Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա – 2023 թ. - 2, 2024 թ. - 0,
14. Բույսերի պաշտպանություն – 2023 թ. - 2, 2024 թ. - 0,
15. Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն – 2023 թ. - 4, 2024 թ. - 1,
16. Պարենամթերքի տեխնոլոգիա – 2023 թ. - 6, 2024 թ. -2,
ԸՆԴԱՄԵՆԸ՝ – 2023 թ. - 17, 2024 թ. – 15:
Ահա սա է ձեր բարեփոխումների իրական պատկերը, տիկի՛ն Սվաջյան: Ի դեպ, 15-ը ավելի քիչ է, քան 17-ը:
Թերևս երեկ կառավարության նիստում եզակի դեպքերից էր, որ Փաշինյանը ճիշտ էր, որ իրենք տգետ են, այն է՝ կառավարությունում տգետներն են աշխատում: Մնում է հենց Փաշինյանը ճշտի՝ Սվաջյանն իրականում իր նշած տգետների՞ց է, թե՞ փաստերը խեղաթյուրող:
Հ.գ. Ի դեպ տարրական հանրահաշվի հետ խնդիրներ ունի նաև համալսարանի ռեկտորի պարտականություններ կատարող Հրաչյա Զաքոյանը, որը ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննայի «օրհնությամբ» վերջերս դարձավ ռեկտոր: