Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թեհրանը պնդում է, որ կարող է ուրան հարստացնել իր տարածքում, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջներին՝ հրաժարվել դրանից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Այս (ԱՄՆ) առաջարկության մեջ շատ երկիմաստություններ կան, այս նամակում շատ հարցեր անհասկանալի են։ Մենք համապատասխան պատասխան կտանք առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Ուրանի հարստացումը մեր տարածքում կարմիր գիծ է։ Սա իրականություն է, որը, կարծում եմ, բոլոր երկրները գիտակցել են», - ասել է նա SNN հեռուստաալիքի եթերում Բեյրութում գտնվելու ժամանակ։
Նրա խոսքով՝ Իրանը ոչ մեկից թույլտվություն չի խնդրի հարստացման գործընթացը շարունակելու համար։