|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` օստեոպորոզը պրոգրեսիվ աճող հիվանդությունների թվին է դասվում, այն 21-րդ դարի ամենավտանգավոր հիվանդությունն է համարվել: Այս մասին լրագրողներին հայտնեց կենսաբան Դոլորես Ղափանցյանը:
Նա նշեց, որ օստեոպորոզը ոսկրամկանային համակարգի քրոնիկ զարգացող հիվանդություն է, այսինքն` ոսկրանյութի խտության պակասի հետևանքով ոսկորները թուլանում են:
«Ուշագրավ է, որ Հայաստանում բացարձակապես չկան տվյալներ օստեոպորոզի հետ կապված: Ալյուրի հարստացումը ֆոլաթթվով կհանգեցնի օստեոպորոզով հիվանդների թվի աճի, քանի որ օրգանիզմում ցինկի ու երկաթի պակասն իբրև թե փորձում են լրացնել` հացը ֆոլաթթվով հարստացնելով, սակայն կալցիումն ու երկաթը հակադիր տարրեր են, և նրանք խանգարում են իրար` օրգանիզմում տարրալուծվելու»,- ասաց կենսաբանը:
Նա նշեց, որ եթե երկաթը չի մարսվում, երկաթի կուտակումն օրգանիզմում հանգեցնում է մի շարք հիվանդությունների: «Օրինակ` եթե մարդուն տալիս ենք ֆոլաթթվով հարստացած հաց և շիլա, կալցիումն ու երկաթը հակադրության մեջ են մտնում իրար հետ, և արդյունքում` ոչ մեկը չի մարսվում, իսկ սա կարող է օստեոպորոզի հիմք հանդիսանալ»,- ասաց Ղափանցյանը: