|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իսրայելը Սիրիան ռմբակոծել է ուրան պարունակող արկերով. տեղեկացնում է Russia Today-ը` վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուր: Աղբյուրի տվյալներով` պայթյունը ուղեկցվել է երկրաշարժի էֆեկտով, որը բնորոշ է աղքատեցված ուրանի կիրառմանը:
Աղքատեցված ուրանը կիրառելի է բարձր խտության եւ նեյտրոնների որսման մեծ հատույթի պատճառով: Այն կիրառվում է որպես հակակշիռ ինքնաթիռներում եւ հրթիռներում, բժշկական ճառագայթային թերապիայում` որպես պաշտպանություն, ռադիոգրական արդյունաբերության սարքավորումներով, նաեւ ռադիակտիվ նյութի փոխադրման համար նախատեսված կոնտեյներներում: Ռազմական արդյունաբերության մեջ կիրառվում է զրահի թիթեղների եւ զրահը խոցող արկերի արտադրության մեջ: