|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով՝ օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու ընթացակարգն առաջիկայում ապահովվելու է նաև էլեկտրոնային տարբերակով. -Yerkir.am-ին հայտնում են նախարարությունից։
Ուստի, խնդրում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թ.-ի մայիսի 12-ին N 493-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերի փաթեթը՝ ստորագրված և սքանավորված տարբերակով, հնարավորության դեպքում, փոխանցել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով, կամ ուղարկել [email protected], [email protected] հասցեներով:
Lրացուցիչ տեղեկություններ, ինչպես նաև անհրաժեշտ ձևաչափերը կարող եք գտնել http://employment.am կայքում։ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 095 20 10 20 կամ 060 65 27 01 հեռախոսահամարներով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է, հնարավորության դեպքում, առաջիկա մեկ ամսվա ընթացքում խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ այցելելուց: