|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Իրաքի նախագահ Բահրամ Սալեհը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլտվություն չի խնդրել Իրաքից երկրում ռազմական ներկայություն ունենալու համար: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է Al-Arabia-ն:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ պահպանում է ռազմական ներկայությունն Իրաքում, որպեսզի հնարավորություն ունենա հետևելու Իրանին:
Իրաքի նախագահը հավելել է, որ Իրաքի կառավարությունը կսպասի ԱՄՆ-ի բացատրություններին ամերիկյան ուժերի և առաքելությունների քանակի վերաբերյալ: