կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-03 19:24
Տարածաշրջան

«Վեցյակը» ճանաչեց ուրան հարստացնելու` Իրանի իրավունքը. Իրանի նախագահ

«Վեցյակը» ճանաչեց ուրան հարստացնելու` Իրանի իրավունքը. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրանի ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ եթե բոլոր գործընկեր երկրները կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները, ապա Իրանն, իր հերթին, հավատարիմ կմնա միջուկային խնդրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին:

 

Ռոհանիի խոսքով` «վեցյակը» ճանաչել է ուրան հարստացնելու` Իրանի իրավունքը, իսկ Իրանը կարող է համագործակցել այլ երկրների հետ եւ կանգնած չէ ընտրության առջեւ՝ պայքարել նրանց դեմ կամ ենթարկվել նրանց:

 

Իրանի նախագահն ընդգծել է, որ այս համաձայնագիրը կարող է հանգեցնել կառուցողական երկխոսության, եւ ոչ միայն միջուկային հիմնախնդրի շուրջ: