Միասին կարող ենք
կարևոր
649 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-19 13:02
Աշխարհ

Իրանը չի պատրաստվում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. այդ հարցը քննարկման ենթակա չէ. Իրանի փոխարտգործնախարար 

Իրանը չի պատրաստվում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. այդ հարցը քննարկման ենթակա չէ. Իրանի փոխարտգործնախարար 

ԻԻՀ փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը չի պատրաստվում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ, այդ հարցը քննարկման ենթակա չէ։

Սաիդ Խաթիբզադեն հավելել է, որ երկրները ընթացիկ փուլում մի շարք հաղորդագրություններ են փոխանակել, բայց Վաշինգտոնը պահանջներ է ներկայացնում, որոնք չափից դուրս են թվում Թեհրանին։ Նրա խոսքը մեջբերում է իրանական պետական հեռուստատեսությունը:

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին BBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ Իրանը պատրաստ է փոխզիջման գնալ ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի կնքման համար, եթե նրանք համաձայնեն քննարկել պատժամիջոցների վերացումը։

Հարցին, թե արդյոք Իրանը կհամաձայնի երկրից դուրս բերել ավելի քան 400 կգ բարձր հարստացված ուրանը, ինչպես դա արվեց 2015 թվականի միջուկային գործարքի շրջանակներում, Թախտ Ռավանչին պատասխանել է, որ «դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ տեղի կունենա բանակցությունների ընթացքում»: