կարևոր
3781 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-28 17:22
Քաղաքական

Սա կոնկրետ մարդկանց հարստացնելու ու այդ հարստությունը կիսելու համար է արվում․ Գևորգ Պետրոսյանը՝ ակադեմիական քաղաք ստեղծելու մասին

Իրենք մինչ այսօր չեն կարողացել իրենց նախաձեռնությունը մատչելի ներկայացնել ժողովրդին, թե այդ ակադեմիական քաղաք կոչվածն իրականում ինչ է իրենց ներկայացնում, թե ինչ նպատակ կարող է իրականացվել այդ նախաձեռնության արդյունքում։ Այս մասին ասաց իրավագետ, ԵՊՀ դասախոս Գևորգ Պետրոսյանը։

«Ի՞նչ է նշանակում ակադեմիական քաղաք, Երևանը ոչ ակադեմիակա՞ն է։ Ինչով է հիմնավորվում, որ Աշտարակում ԲՈՒՀ-երը կենտրոնացնեն, դրանով նպաստելու են արդյունավետ ուսուցմանը, բարձր որակավորում ստանալուն։ Իրենք բացարձակապես չեն հիմնավորում իրենց ոչ մի նախաձեռնություն։ Ընդհամենը ուզում են ցույց տան, որ ինչ-որ նորույթ են բերում, բայց որևէ նոր բան ես չեմ տեսել, չկա որևէ հիմնավորում։  Սա շատ դասախոսների մոտ կառաջացնի անհնարինություն գնալ և կատարել իրենց պարտականությունները, եթե մի դասախոս ապրում է Մասիվում կամ Արեշում, ստանում է  68․000 աշխատավարձ, նվազագույն աշխատավարձ, այս մարդը ո՞նց կարող է հասնել Աշտարակ և հետ գալ, ամբողջ աշխատավարձը վատնի ճանապարհին։ Սրանք չարիք են, որևէ նախաձեռնություն մշակված չէ, տրամաբանված չէ։ Ո՞ւմ շահերից է բխում այս ամենը, ո՞ւմ համար են անում, համալսարանի այս շենքը, որ այսքան տարի ծառայել է գիտությանը ինչ՞ի է ծառայելու հետո»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը չի ցանկանում կամ չի կարողանում ծերերի խնամքի կենտրոն ստեղծել․

«Եթե մի մասնաշենքը կտրամադրեն անօթևան մնացած ծերերի խնամքին, մի կերպ կարող ենք այդ նախաձեռնությանը համաձայնել, բայց ամբողջ պետական համալսարանը դատարկեն, ժողովրդին ուղղարկեն Աշտարակ, լավ չի, թող ուղղարկեն Քոբուլեթի։ սա արվում է հանուն ինչ-որ մարդկանց, որ հետո այդ մարդիկ գան, այս շենքերը առնեն, դնեն իրենց բիզնեսները։ Դա իմ վարկածն է։ Սա կոնկրետ մարդկանց հարստացնելու ու այդ հարստությունը կիսելու համար է արվում»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։