Փոխարժեքներ
16 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.94 |
EUR | ⚊ | € 433.3 |
RUB | ⚊ | ₽ 4.8079 |
GBP | ⚊ | £ 514.17 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում։ Այս մասին խափանման միջոցի վերաբերյալ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց լրագրող Անուշ Միրզոյանը։
Նշենք, որ սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանը մեղադրվում է 4 տարվա վաղեմության «Սյունյաց ողջույնի» գործով
«Նախաքննություն է ընթանում, շատ մանրամասներ չեմ կարող հայտնել։ Ես նման եմ խուլիգանություն, անկարգություն կազմակերպողի՞։ Լրագրողները հաճախ են թիրախում հայտնվում, հույս ունեմ՝ ինձնով կսահմանափակվեն եւ լրագրողներն ազատ խոսքի իրավունք կունենան»,– ասաց լրագրողը։
Լրագրող Անուշ Միրզոյանին առնչվող քրվարույթի մասին Քննչական կոմիտեից հայտնել էին մասնավորապես. «2021 թվականի ապրիլի 21-ին Սյունիքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի և 216-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-34-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն օժանդակելը): Միջնորդություն է ներկայացվել վերջինիս նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»: