|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՔԾ-ն նախօրեին որոշում է կայացրել մերժել, օգոստոսի 13-ին ագրարային համալսարանի առջև տեղի ունեցած դեպքերի հետ կապված, ՕԵԿ-ի` քրեական գործ հարուցելու պահանջը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ագրարային համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը նշեց, որ օգոստոսի 13-ից հետո ՕԵԿ-ը դիմել էր ՀՀ ոստիկանապետին` նշելով, որ օգոստոսի 13-ին տեղի ունեցածը /երբ համալսարանի դասախոսներն ու ուսանողները ցանկանում էին ցանկապատը քանդել/ խուլիգանություն էր:
«Նրանք ասում էին, թե մենք մարմնական վնասվածքներ ենք իրենց հասցրել, բայց ծիծաղել է, որ Հեղինե Բիշարյանն անգամ դատական բժշկափորձաքննությունից է հրաժարվել: Նշվել էր նաև, թե իբր ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին էլ ենք մարմնական վնասվածք հասցրել` ողնաշարը ցավեցնելով: Իսկ ՀՔԾ-ի որոշման համաձայն` Մարգարյանն արդեն 7 տարի է, ինչ ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի»,- ասաց Էֆենդյանը: