կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-26 22:08
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. Բա ես նմա՞ն եմ ստիլյագի

ՀՐԱՊԱՐԱԿ. Բա ես նմա՞ն եմ ստիլյագի

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի` «Երկիր» օրաթերթի դեմ հայցով դատական առաջին նիստը:

 

Տ. Արզաքանցյանը թերթին դատի էր տվել «իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ հրապարակելու համար»:

 

Դատի ժամանակ պարզվել է, թե ինչից է վրդովված հայտնի գործարարը: Պարզվում է` նրան հատկապես խոցել է «ստիլյագ» բառի գործոծումն իր հասցեին: Նաեւ, որ գրել են, թե «խոսում է Քյավառա բարբառով»: Իսկ «կազինոների մշտական հաճախորդ» արտահայտությունն ընդհանրապես զրպարտանք է համարում, չնայած ժամանակին մամուլը հեղեղված էր Արզաքանցյանի` խաղատնային արկածներով, որոնցից մեկն անգամ տխուր ավարտ էր ունեցել. նա հիվանդանոց էր ընկել:

 

Զավեշտը հասել է նրան, որ թերթի մեջբերումը, թե ժամանակին Հրանտ Բագրատյանն ասում էր` «էդ լակոտը Ռուսաստանում գցում է մեր կոնյակի պատիվը», հերքելու համար Արզաքանցյանի մի տեղեկանք է բերել նախկին վարչապետից, որ` «ես նման բան չեմ ասել»:

 

Հիշեցնենք, որ վեճի առարկա հոդվածը հրապարակվել է «131 դեմք ու դիմակ» հոդվածաշարի շրջանակներում, որտեղ հերթով ներկայացվել են բոլոր պատգամավորները: Շատ զվարճալի կլինի, որ «Երկիրի» այդ խորագրի դեմ հերթով 131-ն էլ մտնեն դատարան, ասում են` դա ԱԺ նախագահի մակարդակով կայացված որոշում է:

 

Ի դեպ, Արզաքանցյանը պահանջում է թերթից բռնագանձել 3 միլիոն դրամ գումար, ինչպես նաեւ 568 հազար դրամ` փաստաբանական եւ դատական ծախսերի համար: