|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ուկրաինայի ՆԳ նախարարի տեղեկալ Զորյան Շկիրյակը համոզված է, որ գերատեսչության ղեկավար Արսեն Ավակովի դեմ մահափորձը կազմակերպել է Գորլովկայի պարետ Իգոր Բեզլերը, ով հայտնի է նաեւ Բես մականունով. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Անմիջական կազմակերպիչը Իգոր Բեզլերն էր: Հենց նրա դիվերսիոն-հետախուզական խումբը պետք է իրագործեր սպանությունը»,- ասել է Շկիրյակը ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ սպանությունը նախատեսված է եղել իրականացնել հուլիսի 7-8-ին, երբ Ավակովը ռազմական գործողությունների գոտում էր: