կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-26 16:48
Քաղաքական

Երիտասարդների նկատմամբ փորձում են խուլիգանություն ձևակերպել՝ անհիմն, նման բան չի եղել․ պատգամավոր

Ոստիկաններին ասել եմ՝ եթե որևէ ապօրինություն կատարվի, եթե անհամաչափ բռնության գործադրվի տղաների հանդեպ, վստահ եմ, որ  նույն ոստիկաններից ոմանք ցուցմունք են տալու, թե ովքեր են բռնություն կատարել, և նրանք պատասխան են տալու․ Ոստիկանության շենքի մոտ լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մոտ խաղաղ ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել Սևակ Նազարյանը, Տարոն Ղազարյանը, Գարուշ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը և Վահե Գրիգորյանը։

«Խաղաղ իրազեկման ակցիա ենք իրականացրել։ Ոստիկանությունն ապօրինի շրջափակել է ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնը և արդյունքում բերման է ենթարկում շենքից դուրս եկող երիտասարդներին»,- նշված է ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունում։

Մանրամասն՝ տեսանյութում