Փոխարժեքներ
16 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.94 |
EUR | ⚊ | € 433.3 |
RUB | ⚊ | ₽ 4.8079 |
GBP | ⚊ | £ 514.17 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Այսօր հայտնի դարձավ, որ սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Այդ մասին տեղեկացրել էր ինքը՝ լրագրողը, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակելով:
Այս պահին Երևանի քրեական դատարանի Ավանի նստավայրում քննվում է Անուշ Միրզոյանի խափանման միջոցի ընտրության հարցը:
168.am-ի հարցին ի պատասխան՝ ի՞նչ քրեական հետապնդման մասին է խոսքը, Քննչական կոմիտեից (ՔԿ) ասացին.
«2021 թվականի ապրիլի 21-ին Սյունիքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի և 216-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-34-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն օժանդակելը):
Միջնորդություն է ներկայացվել վերջինիս նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»:
Այսինքն՝ Անուշ Միրզոյանը մեղադրվում է «Սյունյաց ողջույնի» գործով, 4 տարի անց:
Show must go on:
Աղբյուրը՝ 168.am