Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ես հեռացողի նմա՞ն եմ. այսպես արձագանքեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հարցին՝ ի՞նչ զգացողություններ ունի` իրենց կառավարությունը հեռացո՞ղ կառավարություն է:
Նշենք, որ երբ վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ-ում ներկայացնում էր կառավարության ծրագիրը, մասնավորապես «Ելք» դաշինքը հայտարարեց, որ վարչապետի կառավարությունը նման է հեռացող կառավարության:
«Ես այնտեղ եմ, որտեղ կցանկանա մեր թիմը: Եթե նպատակահարմար կգտնեն, որ այստեղ պետք է լինեմ, կլինեմ, եթե ոչ՝ ոչ»,- ասաց Հարությունյանը:
Երբ հետաքրքվեցինք, թե ո՞վ է նրա թիմը, բացի վարչապետից, պատասխանեց, թե բոլորը:
Հարցին՝ ինքը Սերժ Սարգսյանի՞ թիմից է, թե՞ Կարեն Կարապետյանի, Հարությունյանը պատասխանեց, որ դա նույն թիմն է:
Դիտարկմանն էլ՝ Կարեն Կարապետյանի օրոք ՊԵԿ նախագահ նշանակվեցիք, արձագաքնեց. «Այդ պահին են նպատակահարմար գտել ինձ այդտեղ նշանակել: Ո՞վ է ասում, որ այդ պաշտոնը հավերժ է, կամ ո՞վ է ասում, որ ես կառչած եմ այդ պաշտոնից»:
Հարությունյանը հավելեց, որ ընդհանրապես կառչած չէ պաշտոնից, և որ թիմի պահանջն է, որ ինքն այդտեղ լինի: