|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլ անցկացնել և ակնկալում է Օմանի միջնորդությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ Իրանը նույնպես չի հրաժարվում «եվրոպական եռյակի» հետ հանդիպում անցկացնելուց։
«Մենք հայտարարել ենք երկխոսության և դիվանագիտության շարունակման մեր հանձնառության մասին և ցույց ենք տվել մեր լիակատար պատրաստակամությունը՝ մասնակցելով բանակցությունների մի քանի փուլերի», - լրագրողներին ասել է Բաղային՝ նշելով, որ Իրանը սպասում է Օմանից հետագա շփումների վերաբերյալ հաղորդագրությունների։
Իրանա-ամերիկյան խորհրդակցությունների նախօրեին նախատեսված էին նաև բանակցություններ Թեհրանի և «եվրոպական եռյակի»՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել էր հանդիպման հետաձգման մասին անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ամերիկացիների հետ բանակցությունների չեղարկման մասին տեղեկատվությունը։
Մեկնաբանելով եվրոպացիների հետ խորհրդակցությունները՝ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ Թեհրանը պատրաստ է նման հանդիպման։