|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել. ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նշելով, որ Հայաստանն ընդունել է իրենց երկրի առաջ քաշած 5 սկզբունքները, նա հայտարարել է ադրբեջանական պատվիրակության խաղաղ պայմանագրի հետ կապված բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։
Այս մասին երկրի ղեկավարն ասել է Արևելյան գործընկերության գծով Ֆրանսիայի արտգործնախարարության դեսպան Բրիս Ռոքֆեյի հետ հանդիպման ժամանակ։ Քննարկվել են հետկոնֆլիկտային շրջանին և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի նախապատրաստման բանակցություններին, սահմանների սահմանազատմանը վերաբերող հարցեր։