|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային զենք ստեղծել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Հունվարի 30-ին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում հանդիպել է իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի պլանավորել միջուկային զենք ստեղծել», – ասել է նախարարը։
Արաղչիի այցից առաջ հեռախոսազրույց են ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանն ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ միջնորդի դեր խաղալ Իրանի և Միացյալ Նահանգների միջև՝ լարվածության նվազեցման և առկա խնդիրների լուծման նպատակով։